Լուրեր
Փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը. erebunimed.com
Հոկտեմբերի 25-ին այլ բժշկական հաստատությունից «Էրեբունի» բժշկական կենտրոն ուղեգրվեց 38 շաբաթական հղի՝ սրտի հետազոտման նպատակով։ Հղիին ընդունեց և առաջնային բուժզննումը կատարեց «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լաուրա Սարգսյանը, այնուհետեւ իրականացվեցին սրտի համապարփակ և այլ օրգանների բազմակողմանի հետազոտություններ՝ էխո-սրտագրություն, հոլտեր հետազոտություն, ընդհանուր օրգանների սոնոգրաֆիա, լաբորատոր մի շարք հետազոտություններ:
Արդյունքում ախտորոշվեց պերիպարտում կարդիոմիոպատիա, սրտի բնածին արատ, միջնախասրտային միջնապատի դեֆեկտ, պոլիմորֆ փորոքային էքստրասիստոլա, հակում դեպի սինուսային տախիկարդիա, միտրալ փականի անբավարարություն՝ 2-3 աստիճանի, եռփեղկ անբավարարություն՝ 2-3 աստիճանի, ընդհանուր կծկողականության անկում, արտամղման ֆրակցիա՝ 25 տոկոս, սրտի ձախ բաժինների հիպերտրոֆիա։
Ակնհայտ էր, որ հղիի կյանքին վտանգ էր սպառնում և ամեն րոպեն ու կայացրած որոշումը կարող էր ճակատագրական լինել: Հղիի առողջական ծանր վիճակի և հետագա հնարավոր վտանգների մասին տեղեկացվեցին հղիի հարազատները: Նրանք պնդեցին, որ հղին մնա «Էրեբունի» ԲԿ-ում և հետագա բուժումը շարունակի այստեղ: Հղիի հսկողությունը իրականացվեց բժշկական կենտրոնի տնօրինության անմիջական ղեկավարությամբ: Կազմակերպվեց կոնսիլիում: Ծննդատան մանկաբարձ-գինոկոլոգների, սրտաբանների, անեսթեզիոլոգ-ռենիմատալոգների մասնագիտական քննարկման արդյուքնում որոշվեց անմիջապես կատարել ծննդալուծում: Կեսարյան հատումն իրականացրեց «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը՝ մանկաբարձ-գիտեկոլոգ Լաուրա Սարգսյանի հետ:
Անզգայացումը ընդհանուր էնդոտրախեալ եղանակով կատարեցին ծննդատան անեսթեզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանը և «Էրեբունի» ԲԿ անզգայացման բաժանմունքի ղեկավար Լևոն Գաբրիելյանը: Վիրահատությունն անցավ հարթ, առանց հեմոդինամիկ շեղումների, ավարտից հետո հիվանդը անմիջապես էքսուբացվեց և տեղափոխվեց ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Ծնվեց 2540 գրամ քաշով, 45 սմ հասակով տղա։ Երեխան տեղափոխվեց է նորածնային բաժանմունք, որտեղ էլ իրականացվեց խնամքը՝ բաժանմունքի ղեկավար Պավել Մազմանյանի գլխավորությամբ: Նախավիրահատական եւ հետվիրահատական ամբողջ ընթացքը վարեցին սրտաբանները՝ «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար Համլետ Հայրապետյանի, թերապիայի գծով փոխտնօրեն Հասմիկ Սաիյանի և առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար Միհրան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: 36-ամյա կինը բոլորը վտանգները հաղթահարած իր երեխայի հետ վաղուց դուրս է գրվել ծննդատնից:

02.12.2019 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ